211652_close_icon
views-count3770 դիտում article-date 22:01 30-03-2016

«Վալենսիան» պաշտոնանկ արեց Գարի Նևիլին և ռուս ֆուտբոլիստը արտառոց «նվաճման» հասավ

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Գարի Նևիլը այսօր պաշտոնանկ է եղել: Իսպանական ակումբը խզել է պայմանագիրը անգլիացի մասնագետի հետ: Նշենք, որ Նևիլը «Վալենսիան» գլխավորեց դեկտեմբերին: Մինչև մրցաշրջանի ավարտը թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատարը կլինի Պակո Այեստարանը: Իսպանիայի առաջնությունում Նևիլի թիմը չէր կարողանում հաղթել 10 խաղ շարունակ: Բացի այդ, Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչում «Վալենսիան» 0:7 հաշվով պարտվեց «Բարսելոնային»: Նևիլի օրոք 4 ամսվա ընթացքում վալենսիացիները բոլոր մրցաշարերում 10 հաղթանակ են տարել, 7` ոչ-ոքի և պարտվել 11 խաղում: Արտառոց մի փաստ. «Վալենսիայի» ռուսաստանցի կիսապաշտպան Դենիս Չերիշևը այս մրցաշրջանում արդեն 4-րդ մարզչի հետ է աշխատելու: Բացի «Վալենսիայի» երկու մարզիչներից, Չերիշևը այս մրցաշրջանում խաղացել է «Ռեալում»` Բենիտեսի ու Զիդանի օրոք:

Նմանատիպ նյութեր