Իտալիայում կամուրջ է փլուզվել. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի Լեկկո նահանգի ավտոճանապարհներից մեկում տեսախցիկն արձանագրել է վթարային կամրջի փլուզումը:
Բանն այն է, որ կամրջի վրայով երթևեկությունը արգելված է եղել վթարային վիճակում գտնվելու պատճառով, սակայն ավտոմեքենաները շարունակել են երթևեկել:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է բեռնատարի ծանրութունից կամուրջը փլուզվում և բետոնե պատն ընկնում է կամրջի տակով անցնող մեքենաների վրա:
Միջադեպի հետևանքով կա 1 զոհ, ևս 4-ը հոսպիտալացվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:
Ներկայացնում ենք տեսանյութը: