211652_close_icon

Վիետնամում կամուրջ է փլուզվել․ կան զոհեր և վիրավորներ

views-count1165 դիտում article-date 15:03 24-02-2014
Վիետնամի հյուսիսում գտնվող Լայտյագու գավառում կախովի կամրջի փլուզման հետևանքով ավելի քան 7 զոհ է գրանցվել, 33 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը։ Ըստ իրավապահների տվյալների, 54 մետր երկարությամբ կամուրջը փլուզվել է 40 հոգուց բաղկացած սգո արարողության ժամանակ։ Նրանք 9 մետր բարձրությունից ձորն են գլորվել։ 3 մարդ տեղում մահացել է, 4֊ը՝ ավելի ուշ ծանր վնասվածքների հետևանքով։ Բժիշկները վիրավորների մեծ մասի վիճակը ծանր են գնահատում։ Տեղի ոստիկանությունը պարզում է փլուզման պատճառները։

Նմանատիպ նյութեր