Հնդկաստանում գետի վրա կառուցված կամուրջ է փլուզվել. կան զոհեր և 30-ից ավելի անհետ կորածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հադկաստանի արևմտյան Գոա նահանգում կամուրջ է փլուզվել, ինչի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել։ Այդ մասին հաղորդում է IndiaTimes-ը։
Այն կառուցված էր Կուրչոր գյուղում, Սանվորդեմ գետի վրա։ Փրկարարները հայտնաբերել են երկու մահացածների դիեր, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ գետն ընկածներից մի քանիսին հաջողվել է լողալով ափ դուրս գալ։ Մյուսներին ջրից դուրս են բերել փրկարարները։
Հաղորդվում է, որ կամուրջը կիսաքանդ վիճակում էր գտնվում և վերջին 4 տարիներին փակ էր ուղևորների ու տրանսպորտային երթևեկության համար։