Հենրիխ Մխիթարյան. Օր օրի իմ համար ավելի հեշտ կլինի
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Ուիգանի» հետ ընկերական [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/16/90618/]հանդիպումը[/url] (2:0): Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը այդ խաղում իր նորամուտը նշեց «մանկունյանցիների» կազմում:
«Դա լավ խաղ էր: Առաջին խաղակեսը մի փոքր ավելի դժվար ստացվեց, քանի որ չկարողացանք գոլ խփել, սակայն հիանալի աշխատանք կատարեցինք: Շնորհակալ եմ իմ թիմակիցներին: Ես փորձում եմ հանգիստ գործել, օր օրի իմ համար ամեն ինչ ավելի հեշտ կլինի», ասել է Մխիթարյանը: