20431 դիտում
15:41 30-10-2016
Վանդալիզմ Երևանում. Աջափնյակ վարչական շրջանում հաստաբուն ծառերի սպանդ են իրականացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, վանդալիզմ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան 1 հասցեում ծառերի սպանդ են իրականացրել՝ հիմքից կտրելով 10-ից ավելի հաստաբուն ծառեր:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կտրելուց հետո, որպեսզի իրեց արած սև գործը չիմացվի՝ ծառերի բների վրա հող են լցրել՝ մտածելով, որ այդ կերպ կքողարկվի իրենց վանդալիզմը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ամեն առիթ բացի չի թողնում ասելով, թե մայրաքաղաքում պետք է ավելանան կանաչ գոտիները, մինչդեռ Աջափնյակ վարչական շրջանում օրը ցերեկով ոչնչացնում են մի ամբողջ կանաչ զանգված:
Այդ հատվածը գտնվում է ԽՍՀՄ տարիներից հայտնի «Կվարտալի սերվիսի» հարևանությամբ, իսկ դրա մոտ կառուցված բազմաբնակարանային շենքերի բնակիչները միշտ օգտվել են այդ այգուց:
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարությունը փոխարենը այդ այգում տեղադրի մանկական ատրակցիոններ և այն բարեկարգի ու կառուցի երեխաների համար խաղահրապարակ՝ ասես լուռ համաձայնություն է տվել ծառերի ոչնչացմանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16867 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ