36868 դիտում
15:46 18-08-2016
ՇՏԱՊ. Վանդալիզմ՝ Դսեղ գյուղի Հովհաննես Թումանյանի անվան թանգարանին հարակից տարածքում. ստահակները ծառերի սպանդ են իրականացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ Բնապահպանության նախարարությունը ամպագոռգոռ հայտարարում է, թե իրենք վերահսկողություն են իրականացնում ապօրինի ծառահատումների ուղղությամբ, օրերս Լոռու մարզում հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի հայրենի՝ Դսեղ գյուղում, իր անվան թանգարանի տարածքում անհայտ անձը կամ անձինք մի իսկական վանդալիզմ են իրականացրել։
Ինչպես Դսեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վանդալները հիմքից կտրել են մեծ թվով հաստաբուն ծառեր, հիմնականում, եղևնիներ, որոնց երկարությունը կլիներ 25-30 մետր։
Ո՞վ է պատասխան տալու այս՝ թուրքի հոգեբանությամբ կատարված հանցագործության համար։ Եթե մեծն լոռեցին ականատես լիներ ծառերի այս սպանդին, գուցե ի նշան զայրույթի իր հեղինակային մեծ խոսքով պատասխաներ տականքներին։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ պատասխանատու մարմինները, հանձինս Լոռու մարզի ոստիկանության ու, ինչու չէ, նաև Ազգային անվտանգության ծառայության տեղական կառույցի պատասխանատուները կհայտնաբերեն ծառերի սպանդն իրականացնող ճիվաղներին, ովքեր արժանի պատիժ կստանան իրենց կատարած սև գործի համար։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
20425 դիտում
15:41 30-10-2016
Վանդալիզմ Երևանում. Աջափնյակ վարչական շրջանում հաստաբուն ծառերի սպանդ են իրականացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2176 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)