107773 դիտում
13:15 29-10-2016
Գեղարքունիքի մարզում վերջին հրաժեշտը տվեցին 20-ամյա հերոսին. նա իր կյանքը զոհեց մեզ համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում վերջին հրաժեշտը տվեցին հոկտեմբերի 26-ին Արցախի պաշտպանական դիրքերում հակառակորդի կողմից սպանված 20-ամյա Գուրգեն Այվազյանին։
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերոս զինվորին վերջին հրաժեշտը տալու համար ժամանել էին մեծ թվով քաղաքացիներ ոչ միայն մարզից, այլ նաև հանրապետության տարբեր մարզերից ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։
Հրաժեշտի արարողությունը կատարվեց զինվորական կարգով։
Գյուղի ավագ սերնդի ներկայացուցիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Այս խելակորույս աշխարհում Գուրգենի նման տղաներն են մեզ պետք, բայց, ցավոք, չհայտարարված պատերազմն իր սև գործն անում է։ Արյան ծարավի կարոտ ազերի ճիվաղները չգիտեն խաղաղության գինը։ Նրանց երակներում հոսում է միայն պատերազմ, մահ և նմանատիպ բաներ։
Ճիշտ է, ցավում ենք Գուրգենի համար, բայց մի քիչ էլ սփոփվում ենք, որ նա իր կյանքը տվեց մեր խաղաղության համար։ Գուրգենի նման հերոսներին չպետք է մոռանանք։ Իսկ եթե մոռանանք նմաններին, ապա մենք ապագա չենք ունենա»։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/26/99485/]հայտնել [/url]էինք, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` հոկտեմբերի 26-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 20-ամյա Գուրգեն Ավետիքի Այվազյանը:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գուրգեն Այվազյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
63680 դիտում
16:19 08-02-2016
Շիրակի մարզի Փանիկ գյուղում վերջին հրաժեշտը տվեցին 20-ամյա հերոսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
31443 դիտում
23:06 02-05-2016
Լավագույն տղերքը հեռանում են. Տավուշի մարզի Զորական գյուղում վերջին հրաժեշտը տվեցին 19-ամյա հերոսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ