41204 դիտում
16:57 25-02-2018
Քեզ բացակա չենք դնի. Լավագույն տղերքը հեռանում են. Շիրակի մարզում վերջին հրաժեշտը տվեցին 19-ամյա հերոսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 25-ին, Շիրակի մարզում վերջին հրաժեշտը տվեցին փետրվարի 22-ին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ազերի ճիվաղի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած զինծառայող, 19-ամյա Գրիգոր Եղոյանին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գ. Եղոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ինչպես տեղեկացնում է [color=#EF2929]«Արմենպրես»[/color]-ը, Գրիգորը Ախուրյան գյուղից էր, բայց նրա ընտանիքը բնակվում է Ռուսաստանում։ Եղոյանները վերջին տարիներին ապրում էին ՌԴ-ում, իսկ Գրիգորը Հայաստան եկել էր հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու համար: 1 տարի 6 ամիս արդեն ծառայել էր և շուտով պետք է տուն վերադառնար: Մարտակերտի շրջանի դիրքերից մեկում հերթապահությունը ճակատագրական դարձավ Գրիգորի համար՝ նա զոհվեց թշնամու երկու գնդակից:
«Գրիգորը տան կրտսեր զավակն էր, ավագ քույր ու եղբայր ունի։ Նորմալ ընտանիք են, գյուղում երկհարկանի սեփական տուն ունեն, բայց հիմա Ռուսաստանում են ապրում: Հայրն ավելի վաղ է ՌԴ մեկնել, իսկ մայրը՝ որդու բանակ գնալուց հետո: Շատ լավ ու շնորհքով տղա էր»,-ասել են ախուրյանցիները՝ հավելելով, որ երբ արձակուրդ էր եկել գյուղ, նշում էր, որ ծառայությունը շատ լավ է անցնում, միակ խնդիրը հակառակորդի պարբերական կրակոցներն են:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
Նմանատիպ նյութեր
31443 դիտում
23:06 02-05-2016
Լավագույն տղերքը հեռանում են. Տավուշի մարզի Զորական գյուղում վերջին հրաժեշտը տվեցին 19-ամյա հերոսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
22570 դիտում
17:53 08-02-2015
Լավագույն տղերքը հեռանում են. Ջերմուկ քաղաքում վերջին հրաժեշտը տվեցին 25-ամյա Շեքսպիր Հակոբյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
104407 դիտում
18:34 18-06-2017
Լավագույն տղերքը հեռանում են. Նորք-Մարաշում տեղի ունեցավ 20-ամյա հերոսի հոգեհանգիստը. Քեզ բացակա չենք դնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)