Ժոզե Մոուրինյո. «ՄՅՈւ»-ն առայժմ դժվար է թիմ համարել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Սան-Խոսեի» հետ ընկերական հանդիպման (0:0) արդյունքը:
«Ըստ էության, սա հերթական մարզումն էր: Առայժմ դժվար է մեզ թիմ համարել: Մենք տարբեր թիմերի խաղացողների խումբ ենք. մեկը հիմնական կազմից, մյուսը՝ երիտասարդականից, պատանիներ և այլն: Այժմ մենք թիմ չունենք, որպեսզի ավելի լավ խաղանք:
Բարդ է, երբ հիմնական կազմի տաս խաղացող է բացակայում: Բայց մենք փորձում ենք ուժեր գտնել, թեպետ դա հեշտ չէ:
Տարօրինակ վիճակ է, շատ խաղացողներ շանս ունեն խաղային պրակտիկա ստանալ և զարգանալ», ասել է Մոուրինյոն: