211652_close_icon
views-count12114 դիտում article-date 09:58 28-10-2016

Ձերբակալված դատավորը լուրջ անձնական խնդիրներ է ունեցել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան ձերբակալվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը։ Մեր տեղեկություններով, նա կասկածվում է կաշառք վերցնելու մեջ։ Դատավորը ձերբակալվել է փողոցում։ Իրավապահ շրջանակներից մեզ հայտնեցին, որ Բարսեղյանը ինչ-որ քաղգործով կաշառք է վերցրել և հենց նույն պահին էլ ԱԱԾ-ն նրան ձերբակալել է։ Ընդ որում, խոսքը ոչ մեծ գումարի մասին է 500-1000 դոլար։ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասով նրան սպառնում է 7-12 տարվա ազատազրկում։ Մեր աղբյուրները հայտնում են նաև, որ ձերբակալված դատավորը շատ լուրջ անձնական խնդիրներ է ունեցել, նա վարկեր է ունեցել, կորցրել է տունը, բաժանվել ընտանիքից, ապրում է վարձակալած բնակարանում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր