Սիրիայում դպրոց է գնդակոծվել. զոհվել է 22 աշակերտ ու 6 ուսուցիչ. ՅՈՒՆԻՍԵՖ
Սիրիայի Իդլիբ նահանգում ավիահարվածների հետևանքով զոհվել է նահանգի դպրոցներից մեկի 22 աշսկերտ և 6 ուսուցիչ։ Այդ մասին, ինչպես հայտնում է BBC-ն, տեղեկացրել է ՅՈՒՆԻՍԵՖԸ։
«Դա ողբերգություն է։ Դա բնաչություն է։ Եվ եթե դա դիտավորյալ կերպով է արվել, ապա ռազմական հանցագործություն է»,-ասված է կազմակերպության կայքում ՅՈՒՆԻՍՈՖ-ի տնօրեն Էնթոնի Լեյքի հրապարակած հայտարարության մեջ։
Վերջինի խոսքով՝ դպրոցի վրա հարձակումը Սիրիայի պատերազմի սկսման օրից ամենամեծ հարձակումը կարելի է որակել։
Ավելի վաղ Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ակտիվիստները հայտնել էին, որ ռմբալոծվել է Իդլիբ նահանգի Խասս գյուղը, որի հետևանքով 5 տասնյակից ավելի մարդ է վիրավորվել։ Իսկ Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը հայտնել է 22 զոհի մասին, որոնց մեջ 14 երեխաներ կան։