1447 դիտում
23:38 20-12-2019
Դպրոցական աբոնեմենտային ծրագրով թանգարաններ է այցելել ավելի քան 160 հազար աշակերտ և ուսուցիչ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագրով ընթացիկ տարում թանգարաններ է հաճախել 161 հազարից ավելի աշակերտ և ուսուցիչ: «[url=https://armenpress.am/arm/news/999610.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը նշեց, որ այս ցուցանիշը թանգարաններ հաճախած աշակերտության մոտ 50 տոկոսն է կազմում: Այսինքն՝ կեսը օգտվել է այս աբոնեմենտային համակարգից: Նշված ժամանակահատվածում թատրոններ հաճախել է 3 հազար 500, համերգային կազմակերպություններ՝ 884 դպրոցական, ուսուցիչ:
Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների ու ուսուցիչների համար: Համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր աշակերտի և ուսուցչի ուսումնական տարվա ընթացքում երեք մշակութային հաստատություն մեկ անգամ անվճար մուտք գործել: Ծրագրի նպատակն է խթանել դպրոց-մշակութային օջախ կապը, նպաստել երեխաների և պատանիների գեղարվեստական դաստիարակությանը ու զարգացմանը:
Նմանատիպ նյութեր
1984 դիտում
17:27 29-09-2015
Ավելի քան 22 հազար աշակերտ ընդգրկված է «Կայուն դպրոցական սնունդ ծրագրում»
4492 դիտում
22:52 31-10-2018
Մեկնարկել է դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրման առաջին՝ թանգարանների փուլը
1601 դիտում
17:45 22-04-2019
Կայացել է E-CULT դպրոցական աբոնեմենտային համակարգի շնորհանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
817 դիտում
14:18 13-01-2025
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
802 դիտում
13:49 13-01-2025
ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան
781 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան