Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում, Վանաձորում, Տաշիրում, Սևանում, Նոյեմբերյանում, Գորիսում, Մեղրիում հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, տեղում է ձյուն, Տավուշի և Թումանյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև:
Ախուրյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մ: