211652_close_icon
views-count1797 դիտում article-date 10:26 28-11-2014

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, առկա է մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:40–ի դրությամբ, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մարալիկի տարածաշրջանի Լանջիկի հատվածում, Գյումրիից դեպի Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ տանող ճանապարհահատվածներում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Ստեփանավանի, Դիլիջանի, Տավուշի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի ավտոճանապարհներին, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր