Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հոկտեմբերի 23-ին
1844 թ. – ծնվել է Սառա Բեռնարը, ֆրանսիացի նշանավոր դերասանուհի (մահ. 1923 թ.):
1928 թ. – ծնվել է Հովհաննես Չեքիջյանը, հայ երաժշտագետ, դիրիժոր:
1944 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն, Անգլիան և Խորհրդային Միությունը ճանաչեցին Ֆրանսիայի ժամանակավոր կառավարությանը` գեներալ Շառլ դը Գոլի գլխավորությամբ:
1940 թ. – ծնվել է Պելեն, բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, համարվում է «ֆուտբոլի արքան»:
1953 թ. – ծնվել է Թաներ Աքչամը, թուրք գիտնական, բացահայտ ընդունում և քննարկում է Հայոց ցեղասպանությանը:
1997 թ. – մահացել է Լյութեր Ջորջ Սիմջյանը, հայազգի գյուտարար, ունեցել է 200-ից ավելի գյուտերի արտոնագիր (ծն. 1905 թ.):
2001 թ. – թողարկվեց iPod շարժական մեդիա փլեյերը:
2002 թ. - Մոսկվայում չեչեն ահաբեկիչները պատանդ վերցրեցին մոտ 900 հոգու: