211652_close_icon
views-count5691 դիտում article-date 23:22 02-10-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հոկտեմբերի 2-ին

1263 թ. – տեղի ունեցավ Լարգսի ճակատամարտը, շոտլանդա-նորվեգական պատերազմի կարևոր մարտերից մեկը: 1535 թ. – ֆրանսիացի ծովագնաց Ժակ Քարտիեն ափ իջավ ներկայիս Կանադայի տարածքում Հոշլեագ տեղանքում, անվանելով այն Մոնրեալ: 1860 թ. – Սանկտ Պետերբուրգում բացվեց Մարիինյան թատրոնը: 1869 թ. – ծնվել է Մահաթմա Գանդին, հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի անկախության շարժման ղեկավար (մահ. 1948 թ.): 1938 թ. – ծնվել է Վլադիկ Ներսեսյանցը, ռուսահայ գիտնական, իրավաբան (մահ. 2005 թ.): 1951 թ. – ծնվել է Սթինգը, անգլիացի երգիչ: 1968 թ. – Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ուսանողների կազմակերպած ցույցը ցրելու համար կառավարությունը օգտագործեց հրազեն, տարբեր աղբյուրներով արդյունքում զոհվեց 200-300 մարդ: 2011 թ. – մահացել է Վասիլի Ալեքսանյանը, ծագումով հայ, ռուս իրավաբան, «ՅՈՒԿՈՍ» ռուսական նավթային ընկերության փոխտնօրեն (ծն. 1971 թ.):

Նմանատիպ նյութեր