Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հոկտեմբերի 3-ին
1895 թ. – ծնվել է Սերգեյ Եսենինը, ռուս նշանավոր բանաստեղծ (մահ. 1925 թ.):
1897 թ. – ծնվել է Լուի Արագոնը, ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ (մահ. 1982 թ.):
1919 թ. – ծնվել է Էդուարդաս Մեժելայտիսը, լիտվացի բանաստեղծ (մահ. 1997 թ.):
1935 թ. – ծնվել է Արմեն Ջիգարխանյանը, հայ ճանաչված դերասան:
1968 թ. – մահացել է Արման Կոթիկյանը, հայ դերասան (ծն. 1896 թ.):
1990 թ. – Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը միացան և ստեղծվեց Գերմանիայի հանրապետությունը:
1993 թ. – Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում տեղի ունեցան մարտեր ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի և սոմալիական զինված ուժերի միջև:
2009 թ. – ստեղծվեց Թյուրքական խորհուրդը:
2011 թ. – մահացել է Քեյ Արմենը, ամերիկահայ դերասանուհի և երգչուհի (ծն. 1915 թ.):