Իտալիա. 18-ամյա Լոկատելիի սուպերգոլը Բուֆոնին հաղթանակ բերեց «Միլանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն և առաջատար «Յուվենտուսին»:
65-րդ րոպեին միլանցիներին հաղթանակ բերեց 18-ամյա կիսապաշտպան Մանուել Լոկատելիի ֆանտաստիկ գոլը: Նշենք, որ Լոկատելիին ստիպված էին «Միլանի» կազմում հայտավորել, քանի որ վնասվածքի պատճառով մի քանի ամսով շարքից դուրս է եկել թիմի առաջատար կիսապաշտպան Մոնտոլիվան: «Միլանի» կազմում փայլուն հանդիպում անցկացրեց նաև 17-ամյա դարպասապահ Դոնարուման:
Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 19 միավոր և այժմ ընդամենը 2 միավորով է ետ մնում «Յուվենտուսից»:
[b]Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր
[/b]
«Միլան» - «Յուվենտուս»՝ 1:0
Մանուել Լոկատելի, 65