Իտալիա. Ջեկոն Մխիթարյանի փոխանցումից հետո հաղթանակ բերեց «Ռոմային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Լեչչեին»:
Հանդիպման միակ և հաղթական գնդակը 56-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հաշվենկատ փոխանցումից հետո խփեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն:
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Այս հաղթանակից հետո «Ռոման» 11 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական: