211652_close_icon

Բուֆոնին առաջարկել են դառնալ Իտալիայի սպորտի նախարար

views-count6593 դիտում article-date 23:39 11-10-2017
Իտալացի քաղաքական և մշակութային գործիչ Վիտորիո Սգարբին, որրը ներկայացնում է Rinascimento կուսակցությունը, հայտարարել է, որ ցանկանում է «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին տեսնել Իտալիայի սպորտի նախարարի պաշտոնում: «Եթե մենք հաղթենք ընտրություններում, ապա Բուֆոնը կլինի սպորտի նախարար: Նա շատ հարմար թեկնածու է, խաղում երկրի հավաքականում, բայց շուտով կավարտի կարիերան: Նա հետաքրքրում է քաղաքականությամբ և մշակույթով: Բուֆոնն արդեն արտահայտել է իր հետաքրքրվածությունը, այդ առաջարկից հետո ինձ գրել է», ասել է Սգարբին: Նշենք, որ Բուֆոնը կարող է կարիերան ավարտել Ռուսաստանում կայանալիք 2018թ. աշխարհի առաջնությունից հետո:

Նմանատիպ նյութեր