211652_close_icon

Եթե վախկոտ չես, արի քննարկենք. Քլչդարօղլուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել

views-count7441 դիտում article-date 18:58 18-07-2017
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քլչդարօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի թեմայով հեռուստաբանավեճի է հրավիրել: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: «Ես բացահայտ մարտահրավեր եմ նետում: Եթե քաջություն ունես, եթե վախկոտ չես, վանդալ չես, քո իսկ ուզած հեռուստաընկերությունում արի քննարկենք հուլիսի 15-ը»,- ասել է Քլչդարօղլուն: Նա ընդգծել է, որ երկրի իշխանությունները ցանկանում ենք արգելափակել ընդդիմության գործողությունները:

Նմանատիպ նյութեր