211652_close_icon

Հեռահար դասընթաց` մարզային դպրոցների հետ

views-count2580 դիտում article-date 18:23 20-10-2016
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել էր գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում ապահովել շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապի իրականացումը՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ: Հանձնարարականի կատարման նպատակով հոկտեմբերի 21-ին, ժամը 1300-ին "Այբ" դպրոցը կիրականացնի առաջին փորձնական հեռահար դասընթացը։ Միաժամանակ կապ կհաստատվի ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1 և Իջևանի թիվ 5 դպրոցների հետ։ Հեռահար դասընթացին ներկա կլինի ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ "Էլեկտրական հոսանքի ստացումը և հատկությունները" թեմայով քիմիա-ֆիզիկա ինտեգրված դասընթացը կանցկացնեն "Այբ" դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանը և քիմիայի ուսուցիչ Լևոն Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր