211652_close_icon
views-count3344 դիտում article-date 22:54 21-10-2016

«Այբ» դպրոցում Վեբ-կոնֆերանս տեսազանգի միջոցով տեղի ունեցավ հեռահար ուսուցման փորձնական դաս՝ Սևանի, Իջևանի և Կապանի դպրոցների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 21-ին ՀՀ Կրթության և Գիտության նախարարության և հայաստանյան «Ռոստելեկոմի» համատեղ ջանքերով «Այբ» դպրոցում մեկնարկեցին հեռահար ուսուցման փորձնական դասընթացները Երևանի և մարզային դպրոցների միջև, որոնք իրականացվում են գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակներում։ «Ռոստելեկոմի» ՎԵԲ-Կոնֆերանս տեսազանգ ծառայության կիրառմամբ Երևանի «Այբ» դպրոցից միաժամանակ կապ հաստատվեց Կապանի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1 և Իջևանի թիվ 5 դպրոցների հետ։ «Այբ» դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանի և քիմիայի ուսուցիչ Լևոն Սարգսյանի օգնությամբ իրականացվեց ինտեգրված դաս՝ «Էլեկտրական հոսանքի ստացումը և հատկությունները» թեմայով։ «Նոր տեխնոլոգիաների մուտքը մեր առօրյա արդեն իրողություն է, և «Ռոստելեկոմը» շարունակական ծրագրեր է իրականացնում տարբեր բնագավառներ՝ այդ թվում նաև կրթության ոլորտ նոր գերարագ տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ»,-նշեց հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Դասի ընթացքում իրականացվեցին փորձ-ցուցադրություններ, իսկ հարց-քննարկումներն ապահովեցին երեխաների առավելագույն ներգրավվածությունը։ Ավարտին երեխաները լիմոնից և խնձորից պատրաստեցին հոսանքի աղբյուր ու մասնակցեցին ակտիվ հարց ու պատասխանին։ Դասընթացը սովորեցրեց աշակերտներին սահմանել էլեկտրական հոսանքը, ներկայացնել շղթաներում հաջորդական և զուգահեռ միացման հատկությունները, սահմանել իոնը և բացատրել դրա առաջացումը, ներկայացնել ատոմներում էլեկտրոնների կապի էներգիաների տարբերությունների կիրառությունը (կիտրոնի և քացախաթթվի էլեկտրահաղորդականության օրինակով), ինչպես նաև նկարագրել հոսանքի քիմիական աղբյուրները։ Հեռահար ուսուցման դասընթացները Երևանի և մարզային դպրոցների միջև շարունակական բնույթ են կրելու։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր