211652_close_icon
views-count2901 դիտում article-date 11:41 20-10-2016

ԱԺ-ն երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական նոր օրենսգիրքը. տեսանյութ. tert.am

Ազգային ժողովը երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2016/10/20/electioncode/2168488]tert.am[/url]-ը։ Ընտրական նոր օրենսգիրքն ընդունվեց 103 կողմ, 4 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ երկրորդ ընթերցմանը ներկայացված փաստաթուղթն ընդգրկում է նաև իշխանություն-ընդդիմություն վերջին համաձայնությունը, որը վերաբերում է ընտրակեղծիքի մասին սուտ մատնության առթիվ քրեական պատասխանատվությանը, ըստ որի՝ անզգուշությամբ արված նման հայտարարությունների համար պատիժը կմեղմացվի կամ աշխատավարձի 200-պատիկից 800-պատիկի չափով գանձմամբ, կամ էլ 2 տարվա ազատազրկմամբ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/10/20/electioncode/2168488]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր