211652_close_icon
views-count2816 դիտում article-date 12:05 14-12-2016

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց քաղաքացիներից 1000-ական դրամ գանձելու մասին նախագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը՝ 98 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությունից առաջ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ դեմ է նախագծին, սակայն չի մասնակցի քվեարկությանը: Իսկ քվեարկությունից հետո պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, թե ինքը և Լևոն Զուրաբյանը նախագծին կողմ են քվեարկել՝ շփոթելով այլ նախագծի հետ, և հանձնարարեց իրենց քվեարկությունը համարել դեմ: Հիշեցնենք, որ «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթով առաջարկվում է ստեղծել հիմնադրամ, որի համար քաղաքացիներից ամեն ամիս 1000-ական դրամ պետք է գանձել:

Նմանատիպ նյութեր