211652_close_icon
views-count931 դիտում article-date 21:18 04-11-2026

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Քեմ Ղաֆարյանն այցելել է Մատենադարան

Մատենադարան է այցելել տիեզերական և էներգետիկ ոլորտներում իր նորարարական նախագծերով հայտնի ամերիկացի ճարտարագետ և գործարար Քեմ Ղաֆարյանը:

«Սթարմուս» փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի ուղեկցությամբ Քեմ Ղարաֆյանը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։

Հիշեցնենք, որ Քեմ Ղարաֆյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի (Global High-Tech Award) 17-րդ դափնեկիրն է։

Նմանատիպ նյութեր