Տյանցզինում քիմիական նյութերով աղտոտված օդի պատճառով բնակիչների տարհանում է սկսվել
Չինաստանի Տյանցզին քաղաքի իշխանությունները տարհանում են բնակչությանը:
Ինչպես հաղորդում է Sinhua գործակալությունը, պատճառը քիմիական պահեստի պայթյունից վտանգավոր նյութերի հետևանքով օդի աղտոտվածությունն է:
Իշխանությունները մտավախություն ունեն, որ քամին կարող է թունավոր նյութերը տարածել: Ներկա պահին պահեստներում, որտեղ տեղի են ունեցել պայթյունները, հատուկ համազգեստներով մասնագետներ են աշխատում: Նրանք որոնում են անհետ կորածներին:
Վերջին տվյալներով՝ պայթյունից զոհվել է 85 մարդ, ներառյալ՝ 21 հրշեջ-փրկարար: Ավելի քան 700 մարդ հոսպիտալացվել է: Նրանցից շատերը գտնվում են ծանր վիճակում: