Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինը իր կարծիքն է հայտնել Ժոզե Մոուրինյոյի, Յուրգեն Կլոպի և Տոմաս Տուխելի աշխատանքի մասին:
«Մոուրինյոն անում է այն ամենն, ինչ կարող է: Նա սիրում է հաջողությունը և հաղթանակի գնում դիակների վրայով: Նա ընդմիջումներին է հաղթում խաղերը: Հիանալի ճառեր է ասում: Մինչև հիմա լսում եմ դրանք: Նա հաղթանակի մարմնավորում է:
Իհարկե, մարտավարությունը, մարզումները կարևոր են, սակայն անհրաժեշտ են նաև խարիզմատիկ մարզիչներ, այդ իսկ պատճառով ինձ դուր են գալիս Մոուրինյոն և Կլոպը:
Իսկ ինչ վերաբերում է Տոմաս Տուխելին, ապա տակտիկայի առումով նա լավագույն մարզիչն է, որի հետ աշխատել եմ», ասել է Շահինը: