Նուրի Շահին. Տվեք ինձ կես միլիարդ դոլար, և ես կկանգնեցնեմ «Բավարիային»
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինը անդրադարձել է այն տեսակետին, որ Բունդեսլիգան «Բավարիայի» գերիշխանության պատճառով ձանձրալի մրցաշար է:
«Առաջին հայացքից այդպես է թվում: Սակայն իմ կարծիքով, Բունդեսլիգան բավական լավ մրցաշար է:
Հնարավոր է, որ Անգլիայում մրցակցությունն ավելի սուր է, սակայն տվեք բունդեսլիգային մի երկու միլիարդ և մի քիչ էլ ժամանակ, և բոլոր աստղերը կգան միայն այստեղ:
Իսկ «Բավարիայի» գերիշխանությունը կանգնեցնելու համար տվեք ինձ տարեկան 500 միլիոն և ես կկառուցեմ թիմ, որը կկանգնեցնի նրանց», ասել է Շահինը: