Գերմանիայում փախստականների ընտանիքը նորածին երեխային աճուրդում վաճառքի է դրել 5 հազար եվրոյով
Գերմանիայում փախստականների ընտնաիքը eBay աճուրդում վաճառքի է դրել նորածին երեխային: Այս մասին հայտնում է Bild-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հայտարարությունում ասվում է, որ 5 հազար եվրոյով վաճառվում է Մարիա անունով աղջիկ, որը մոտ 2 ամսական է:
Հայտնի է, որ երեխայի հայրը 28 տարեկան է, մայրը՝ 20, իսկ փոքրիկը միակ երեխան է ընտանիքում:
Այս պահին գերմանական Դույսբուրգ քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել տվյալ գործով, որի շրջանակում երեխայի հայրը հայտնել է, որ կատակել է, սակայն ոստիկանությունը ծնողներին զրկել է երեխայից: Իսկ տեղի իշխանությունները գտնում են, որ հայրը նման քայլի համար պետք է պատիժ կրի՝ անկախ նրանից, նա կատակել էր, թե ոչ:
Կա հավանականություն, որ որոշ ժամանակ անց երեխային կվերադարձնեն ծնողներին: