Աճուրդում 920 հազար եվրոյով վաճառվել է 1927 թ. արտադրության «Bugatti» ավտոմոբիլ-կաբրիոլետը
Ֆրանսիայի Ֆոնտենբլո քաղաքի «Osenat աճուրդում 920 հազար եվրոյով վաճառվել է 1927 թ. արտադրության «Bugatti» ավտոմոբիլ-կաբրիոլետը:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն` հղում անելով «Challenges»-ին, աճուրդի տան կազմակերպչի խոսքերով, դա ռեկորդային գումար է «Bugatti Type 37» մոդելի համար:
Նախագծված 1927-ին` Ալզասի Մոլսայմեի գործարանում այս ավտոմեքենան պահպանվել է իր նախնական վիճակով, ինչը բացատրում է նրա ներկայիս գինը և բացառիկ լինելը:
Աճուրդի ընթացքում ավտոմոբիլը ձեռք է բերվել ամերիկյան թանգարանի կողմից, որում պահպանվում է հազվագյուտ հնագույն մեքենաների բացառիկ հավաքածու: