Հռոմի պապի մոտոցիկլետը աճուրդում վաճառվել է 241,5 հազար եվրոյով
Հռոմի պապի մոտոցիկլետը փարիզում կայացած Bonhams աճուրդում վաճառվել է 241,5 հազար եվրոյով: Այս մասին հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները:
Մոտոցիկլետը Հռոմի Պապին էր նվիրել բայկերների մի խումբ 2013 թվականին: Մի քանի ամիս անց բարեգործական նպատակներով Հռոմի Պապը որոշեց վաճառել այն: Նա երբեք չի օգտագործել մոտոցիկլետը, մաիյն նրա վրա դրել էր իր ստորագրությունը: