Վիսոցկու վերջին բանաստեղծությունը աճուրդում վաճառվել է 200 հազար եվրոյով
Ռուս նշանավոր երգիչ, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսցկու այրին` Մարինա Վլադին աճուրդի է դրել Վիսոցկու վերջին բանաստեղծության ձեռագիրն ու հետմահու դիմակը: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն:
Փարիզում Drouot աճուրդի տանը կազմակերպած աճուրդում 55 հազար եվրոյով վաճառվել է Վլադիմիր Վիսոցկու հետմահու դիմակը:
Դիմակի նախնական արժեքը կազմել է 20 հազար եվրո, իսկ բացիկի վրա Վիսոցկու ձեռքով գրված վերջին բանաստեղծությունը վաճառվել է 200 հազար եվրոյով:
Լրագրողների հետ զրույցում Մարինան նշել էր, որ այս պահին ֆինանսական խնդիրներ ունի և առանձնատնից, որը վաճառել է, տեղափոխվել է փոքր բնակարան: