211652_close_icon
views-count6875 դիտում article-date 14:52 18-10-2016

Ղարաբաղին «ինքնավարության կարգավիճակ» տալու Ալիեւի հայտարարությունը ծիծաղ ու խղճահարություն է առաջացնում. Դ. Բաբայան. news.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները, թե իրենք պատրաստ են Լեռնային Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակ տալ, հերթական անգամ ցուցադրում են, թե Բաքուն որքան պատրաստ չէ համապարփակ եւ երկարաժամկետ կարգավորմանը։ Այս մասին [url=http://news.am/arm/news/352307.html]NEWS.am[/url]–ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը Ալիեւի տված հարցազրույցը, որում նա հայտարարել էր, թե պատրաստ է Լեռնային Ղարաբաղին «ինքնավարության կարգավիճակ շնորհել»։ «Կարելի է ասել, որ «առաջընթաց» կա։ Եթե Ալիեւն առաջ խոսքով եւ գործով գործադրում էր բոլոր ջանքերը, որպեսզի ոչնչացնի Լեռնային Ղարաբաղը, ապա հիմա նա արդեն խոսում է ինքնավարությունից։ Եթե նման դինամիկան շարունակվի, ապա մի քանի ամսից Ալիեւը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Դա ամենաադեկվատ քայլը կլիներ»,– ասել է Բաբայանը՝ հավելելով, որ Ալիեւի ներկայիս հայտարարությունը ապակառուցողական բնույթ է կրում եւ միայն ծիծաղ ու խղճահարություն է առաջացնում։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://news.am/arm/news/352307.html]կայքում[/url]։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր