Ջերոմ Բոատենք. Ռումենիգեի խոսքերը ծիծաղ են առաջացնում
«Բավարիայի» պաշտպանը Ջերոմ Բոատենգը արձագանքել է թիմի վարչության նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեի քննադատությանը:
«Կարող եմ միայն ծիծաղել նրա մեկնաբանությունների առթիվ: Եթե բան ունի ասելու, թող այդ մասին իմ երեսին ասի», ասել է Բոատենգը:
Հիշեցնենք, որ Ռումենիգեն խիստ դժգոհ էր մնացել թիմի պաշտպան Ջերոմ Բոատենգի խաղից` Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրում «Ռոստովի» հետ հանդիպմանը (2:3): «Ջերոմի համար սա թող դաս լինի: Նա պետք է ուշքի գա ու հանդարտվի: Սկսած ամռանից, սա արդեն չափից դուրս էր», ասել էր նա: