Թուրքիան զրահատեխնիկա ու զորք է տեղակայել Իրաքի հետ սահմանին, որտեղ սկսվում է Մոսուլի հետգրավման օպերացիան
Թուրքիան զորքեր ու զրահատեխնիկա է կենտրոնացրել Իրաքի հետ սահմանային Շըրնաք նահանգի Սիլոփի բնակավայրի մոտ, գրում է թուրքական haberler.com կայքը։
Վերջինի տվյալներով՝ տանկերը, հակաականաետային պաշտպանության զրահամեքենաները, զրահապատ մեքենաները և բեռնատարները, որոնք հատուկ պլատֆորմներով են, պատրաստվում են կանխել թուրքական սահմանային գոտում սպասվող գրոհայինների ու փախստականների սպասվող հոսքը։
Տարբեր աղբյուրների համաձայն՝ Մոսուլ քաղաքում, որը ահաբեկիչները զավթել են դեռևս 2 տարի առաջ և հայտարարել իրենց մայրաքաղաքը, ներկա պահին կենտրոնացված է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 3000-9000 ահաբեկիչ։
Մոսուլի հետգրավման օպերացիային մի քանի ամիս են պատրաստվել ինչպեսիրաքյան բանակը, այնպես էլ կամավորական խմբերը, ոստիկանությունը, քրդական փեշմերգի խմբավորումները, միջազգային ռազմական կոալիցիոն ուժերը, որը գլխավորում է ԱՄՆ-ն։
Թուրքիան ու Իրանը ևս հասկացրել են, որ պատրաստ են մասնակցել այդ բարդ օպերացիային, որին ընդհանուր հաշվով ներգրավված է մոտ 30 հազար զինվորական։