3965 դիտում
10:47 19-05-2021
Ոչինչ չի արվում երկրի սահմաններն ամրացնելու ուղղությամբ. այս ընթացքում մեր զինված ուժերին պետք էր հնարավորություն տալ համապատասխան խտությամբ զորք տեղակայել Սյունիքի սահմանին. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ։
Երեկ՝ մայիսի 18-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոլորտային մասնագետների հետ հանդիպումների շրջանակներում հանդիպում ունեցավ առողջապահության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում հարցերի մի մասը վերաբերում էր Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանային իրավիճակին և Հայաստանի՝ օգնության համար ՀԱՊԿ-ին դիմելուն։ Այս մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ:
«Դու քո դիրքը բերել-դրել ես խորքում, Ադրբեջանը առաջ է եկել, դու աշխարհով մեկ գոռում ես՝ թող Ղազախստանը, Ղրղզստանը գա՝ Ադրբեջանին հետ մղի: Դու ո՞ւր ես։ Ինչո՞ւ է այնպես ստացվել, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում բոլորն ավելի լավ հարաբերություն ունեն Ադրբեջանի հետ, որը ՀԱՊԿ-ի անդամ երկիր չէ, քան Հայաստանի հետ: Այս պարզ հարցի պատասխանը պե՞տք է տան, թե՝ ոչ: Ինչո՞ւ պետք է Բելառուսը, Ղազախստանը և մյուս երկրներն ավելի լավ հարաբերություն ունենան Ադրբեջանի հետ: Հիմա դու իրենց ես դիմում, իրենք ինչո՞ւ պետք է քեզ պաշտպանեն: Սահմանին կանգնած չես, քո սահմանը չես պաշտպանում, դիմում ես ՀԱՊԿ-ին ու դա որպես հերոսություն մատուցում ժողովրդին, թե՝ դիմեցի ՀԱՊԿ-ին: Հետո՞: Ուղղակի զավեշտի է վերածվում պետության հիմնական ֆունկցիաներից մեկը՝ անվտանգության ապահովումը»,- ասել է երկրորդ նախագահը:
Սահմանային ճգնաժամի և Սյունիքում կատարվող իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին երկրորդ նախագահն ասել է․ «Ոչինչ չի արվում երկրի սահմաններն ամրացնելու ուղղությամբ։ Եթե դու ունես սահման, պետք է պաշտպանես քո՛ զինված ուժերով։ Դրա համար պետք է հասկանալ՝ որտե՞ղ են քո դիրքերը։ Այս ընթացքում մեր զինված ուժերին պետք էր հնարավորություն տալ համապատասխան խտությամբ զորք տեղակայել այդ սահմանին։
Կարծում եմ՝ մեզանից առաջին հերթին պահանջելու են սահմանների դեմարկացիա անել, և ստիպելու են ճանաչել այդ սահմանները։ Անընդհատ ստիպելու են ինչ-որ բան ստորագրել։ Սրանք չոքած մարդիկ են և վստահ եմ, որ որևէ դիմադրություն չի լինելու։
Մեր լրջագույն խնդիրն այս պահին դիմակայելու նոր ռեսուրսի իսպառ բացակայությունն է»:

Նմանատիպ նյութեր
9827 դիտում
16:53 17-10-2016
Թուրքիան զրահատեխնիկա ու զորք է տեղակայել Իրաքի հետ սահմանին, որտեղ սկսվում է Մոսուլի հետգրավման օպերացիան
5912 դիտում
13:47 25-04-2017
Չինաստանը 100.000-անոց զորք է տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Այս բաժնից
958 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
868 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան