Եգիպտոսում պայմանավորված խաղի ժամանակ արտառոց պահ է արձանագրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եգիպտոսի ֆուտբոլի առաջնության հանդիպումներից մեկում արտառոց դեպք է գրանցվել:
Խաղի 86-րդ րոպեին` 1:1 հաշվի ժամանակ հյուրերի վտանգավոր հակագրոհից հետո մրցակցի դարպասապահը տուգանային հրապարակի սահմաններից դուրս ձեռքերով ետ է մղել գնդակը:
Սակայն ոչ մի խաղացող, մարզիչներից ոչ մեկը որևէ կերպ դրան չեն արձագանքել, ինչպես և` մրցավարը, որը նույնիսկ չի դադարեցրել խաղը:
Արդյունքում հանդիպումն ավարտվել է այն հաշվով, որն ի սկզբանե թիմերը պայմանավորվել էին: