211652_close_icon
views-count3473 դիտում article-date 10:13 16-06-2020

Սկանդալային ընթացք՝ «Տորպեդո»-«Դիլիջան» խաղի ժամանակ․ խաղի տեսուչը ծխախոտը հանգցրել է տնօրենի դեմքին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած շաբաթ տեղի ունեցած Ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին խմբի «Տորպեդո»-«Դիլիջան» խաղը սկանդալային ընթացք է ունեցել: Բանն այն է, որ, ըստ համացանցում տարածված տեղեկությունների, բախում է գրանցվել ՀՖՖ կողմից հաստատված խաղի տեսուչի և «Դիլիջան» ակումբի գործադիր տնօրենի միջև, որի ընթացքում տեսուչն իր ձեռքում գտնվող, ծխացող սիգարետը հանգցրել է տնօրենի դեմքին։ Այս պահվածքը ցնցել է ֆուտբոլային հանրությանը, և շատերը սկսել են խոսել ոլորտում առկա ամենաթողության և անկազմակերպվածության մասին։ Բանը հասել է նրան, որ բարձրագույն խմբի ակումբների մի մասի մոտ ցանկություն է առաջացել դուրս գալ ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող առաջնությունից ու հիմնել պրոֆեսիանալ լիգա, քանզի գնալով ավելի դժվար է դառնում ֆեդերացիայի չինովնիկների հետ աշխատելը։ Ոլորտից քաջատեղյակ մեր աղբյուրները պնդում են, որ շշուկներ կան՝ իբր, ֆեդերացիան ունի նաև ֆինանսական խնդիրներ, և բանը հասել է այնտեղ, որ քննարկվել է Հայաստանում աշխատող իսպանացի մասնագետների ֆինանսավորման վերանայման հարցը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր