211652_close_icon
views-count3127 դիտում article-date 09:37 14-10-2016

Դեռ ուժի մեջ չմտած հարկային օրենսգիրքը կրկին կփոխվի՞. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «2018 թվականից ուժի մեջ մտնող Հարկային նոր օրենսգիրքը մտահոգության լուրջ տեղիք է տվել ինչպես որոշ տնտեսագետների, այնպես էլ գործարարների։ Նրանց պնդմամբ՝ այս օրենսգիրքը լուրջ վնասներ կհասցնի բիզնեսին։ Այս ամենի վերաբերյալ երեկ գործադիրի նիստից հետո, որոշ պարզաբանումներ ստացանք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանից, ում կարծիքով՝ կառավարությունը հնարավոր է նորից վերանայի Հարկային օրենսգիրքը. - Մեզ շատ մտահոգություններ են հասել, և այդ ուղղությամբ աշխատում ենք։ Հիմա մեր նախարարությունը Հարկային օրենսգրքի վերաբերյալ վերլուծություններ է անում, թե որ ուղղություններն են, որ կարող են տնտեսական աճի ապահովման բնագավառում որոշակի խոչընդոտներ առաջացնել։ [b]- Այսինքն՝ օրենսգիրքը նորից փոփոխության կենթարկվի՞։[/b] - Չեմ կարող ասել՝ կփոփոխվի, թե՝ ոչ, որովհետև օրենսգրքի փոփոխության նախաձեռնողն ու հիմնական ներկայացնողը Ֆինանսների նախարարությունն է։ Ամեն դեպքում, մեր նախարարությանը ելնելով նրանից, թե որոնք կլինեն կառավարության ծրագրի առաջնահերթությունները, կվերանայի հարցը։ Եթե Հարկային օրենսգիրքը կլինի համահունչ կառավարության նոր ծրագրին, ապա կթողնվի: Եթե որոշակի փոփոխությունների կարիք կլինի, նոր նախաձեռնությամբ հանդես կգանք»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր