«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ». Մխիթարյանը չի մասնակցի հանդիպմանը
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու պաշտպան Լյուկ Շոուն չեն մասնակցի ԱՊԼ-ի 8-րդ տուրում «Լիվերպուլի» հետ հանդիպմանը, հայտնում է բրիտանական Indpendent-ը:
27-ամյա հայ ֆուտբոլիստը ակումբի խնդրանքով բաց թողեց Հայաստանի հավաքականի վերջին երկու հանդիպումները` ազդրի մկանների վնասվածքի պատճառով: Իսկ Շոուն շարունակում է ապաքինվել վնասվածքից: Երկու ֆուտբոլիստներն էլ չեն հասցնի լիարժեք ապաքինվել մինչև հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 17-ին: