«Մանչեսթեր Յունայթեդը» ՀՖՖ-ին հայտնել է, որ Մխիթարյանը չի մասնակցի Ռումինիայի ու Լեհաստանի հետ հանդիպումներին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2018թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա երկու հանդիպումներին՝ Ռումինիայի ու Լեհաստանի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գրություն է ուղարկել այն մասին, որ Մխիթարյանը դեռևս չի ապաքինվել վնասվածքից ու պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալ:
Նշենք, որ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց է թողել Հայաստանի հավաքականի հանդիպումը Դանիայի հետ: