211652_close_icon
views-count25848 դիտում article-date 19:46 11-10-2016

Երևանում՝ թիվ 6 դպրոցի հարևանությամբ, բախվել են Mercedes-ն ու Jeep-ը, Jeep-ն էլ հայտնվել է մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Սասունցի Դավիթ -Աճեմյան փողոցների խաչմերուկում՝ թիվ 6 դպրոցի հարևանությամբ բախվել են Mercedes մակնիշի 20 DQ 001 համարանիշի և Jeep մակնիշի 63 QQ 006 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցներն ու Ռոսգոստրախ ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Բախման հետևանքով Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել շինության պատին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր