Չավի. Պիկեի որոշումը ինձ համար հասկանալի է
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին մեկնաբանել է Ժերար Պիկեի որոշումը` 2018թ. աշխարհի առաջնությունից հետո ավարտել կարիերան հավաքականի կազմում:
«Կարծում եմ, նրան ցավ են պատճառում: Նա զգում է, որ իրեն չեն գնահատում և չեն ցանկանում տեսնել հավաքականում:
Պիկեն այդ ամենին շատ լուրջ է վերաբերվում: Նա իրավունք ունի ասել, որ հոգնել է և այլևս չի ցանկանում խաղալ հավաքականի կազմում», ասել է Չավին:
Նշենք, որ Ալբանիայի հետ 2018թ. աշխարհի առաջնության խաղի (2:0) ժամանակ Պիկեն խաղադաշտ էր մտել մարզաշապիկով, որի թևերին Իսպանիայի դրոշի պատկեր չի եղել: Որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ կատալոնացի ֆուտբոլիստը միտումնավոր է դրոշը մարզաշապիկից կտրել, բայց հետո ներողություն էին խնդրել այդ տեսակետի համար: