Չավի. Լոպատեգիի որոշումը անսպասելի էր ու ժամանակավրեպ
Իսպանիայի հավաքականի նախկին լեգենդար կիսապաշտպան Չավին մեկնաբանել է հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգիի պաշտոնանկությունը՝ ԱԱ-2018-ի մեկնարկից մեկ օր առաջ:
«Լոպատեգիի որոշումն ինձ թվաց ժամանակավրեպ, անսպասելի և շտապողական. այն անակնկալ էր բոլորի համար:
Կարծում եմ, որ Ռուբիալեսը շատ ճիշտ է արձագանքել: Նա ֆեդերացիայի շահերով առաջնորդվել, այն միշտ պետք է վեր լինի անձերից:
Հիերոն լավ թեկնածու է՝ հավաքականը գլխավորելու համար, նա պատրաստ կլինի շատ լավ», ասել է Չավին: