211652_close_icon
views-count5024 դիտում article-date 23:40 10-10-2016

Ռուսաստանը Թուրքիային զեղչով գազ կմատակարարի. «Թուրքական հոսքի» վերաբերյալ համաձայնագիր է կնքվել

Ռուսաստանն ու Թուրքիան միջկառավարական համաձայնագիր են ստորագրել Ռուսաստանից դեպի Թուրքիա Սև ծովով անցնող «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ: Այս մասին հայտնում է TACC-ը: Համաձայնագիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ ստորագրել են երկու երկների Էներգետիկայի նախարարները:  Ռուսական «Գազպրոմ»-ին հանձնարարվել է մշակել Թուրքիայի համար գազի զեղչի չափը,- հայտնել է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը նախատեսվում է ավարտել 2019թ.-ի վերջին:

Նմանատիպ նյութեր