Ռուսաստանը Ка-32A11BC ուղղաթիռներ կմատակարարի Թուրքիային
Ռուսաստանը 8 միավոր Ка-32A11BC տիպի ուղղաթիռներ կմատակարարի Թուրքիային։ Այդ մասին հայտնել են «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգում, հաղորդում է Tass-ը։
Մատակարարման ժամկետը, սակայն չի նշվել։ Նույն ուղղաթիռներից, համաձայն կնքված պայմանագրի՝ կստանա նաև Թաիլանդը։
Նշված ուղղաիթռները բազմաթիրախային են՝ նախատեսված որոնողափրկարարական ու բարձր մոնտաժային աշխատանքների, հրհեդաշիջման, ինչպես նաև հիավդնաների, տուժածների տարհանման և հատուկ ծառայությունների օպերացիաներին աջակցելու համար։
Ուxղաթիռներից ներկա պահին օգտվում են Ռուսաստանում, Կանադայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում, Ինդոնեզիայում և մի շարք այլ երկրներում։
Դրանք թողարկում է Կումերտաուսի ավիացիոն գործարանը, որը հիմնադրվել է 1962 թվականին։