Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը 4-րդ որդին է ունեցել
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը 4-րդ որդին է ունեցել։ Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանրապետության խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը իր Instagram-ում շնորհավորել է Քադիրովին և նրա ընտանիքին՝ երեխայի ծննդյան կապակցությամբ:
Տղային կոչել են Աբդուլլահ։
Նշենք, որ Չեչնիայի ղեկավարը ամուսնացել է Մեդնի Այդամիրովայի հետ, ում հետ ծանոթացել է դեռ դպրոցում: Նրանք ունեն 3 որդի և 6 դուստր, իսկ 2007թ.-ին նրանք որդեգրել են ևս 2 տղայի:
Նշենք նաև, որ Մ.Դաուդովը այսօր նույնպես հայր է դարձել՝ 10-րդ անգամ: Նա նույնպես որդի է ունեցել: