Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը ավտոմեքենա է նվիրել «Մանկական ձայն» մրցույթի հաղթող, 15-ամյա չեչեն աղջկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանում անցկացվող «Մանկական ձայն» մրցույթի հաղթող, 15-ամյա Ռայանա Ասլանբեկովային Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Hyundai մակնիշի ավտոմեքենա է նվիրել:
Նախագահի մոտ ընդունելության ժամանակ նրան հայտնել են նաև Չեչնիայի վաստակավոր արտիստի կոչումը շնորհելու մասին:
15-ամյա աղջկան նվիրել են նաև Այշաթ Քադիրովայի նորաձևության տան բազմաթիվ զգեստներ:
«Խոստանում եմ, որ մինչև կյանքիս վերջ Չեչնիայի համար բազմաթիվ բարձունքներ կնվաճեմ»,- ասել է մրցույթում 3-րդ տեղը գրաված չեչեն մասնակիցը:
Ներկայացնում ենք տեսանյութը: